Mail.Ru Group-ին պատկանող Mail.ru փոստային ծառայությունը արդեն մի քանի ժամ է` տեխնիկական պատճառներով չի աշխատում:

«Ներկայումս Mail.ru փոստում տեխնիկական խնդիր է ծագել, որի լուծման ուղղությամբ աշխատում են մեր մասնագետները: Խափանումները ամենակարճ ժամկետներում կվերացվեն»,- ընկերության մամուլի ծառայութանն է վկայակոչում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Mail.Ru Group-ի տվյալներով, ամեն ամիս ընկերության փոստային ծառայությունից օգտվում է 45,1 մլն մարդ, ամեն օր` 18,4 մլն: Mail.ru-ն մեծությամբ վեցերորդ փոստային ծառայությունն  է` Gmail-ից, Yahoo!-ից, Outlook-ից, QQ Mail-ից и 163.com-ից հետո:

Mail.Ru Group-ին են պատկանում Mail.ru ինտերնետ-ռեսուրսը, «Одноклассники» եւ «Мой мир» սոցցանցերը, ICQ ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունը եւ «Mail.ru Агент»-ը: Այն մասնաբաժին ունի նաեւ Qiwi վճարային համակարգում (10,4%), «ВКонтакте»-ում (39,99%), ինչպես նաեւ մի շարք այլ ռուսական եւ ուկրաինական ինտերնետ-ընկերություններում: