Հունաստանին լիակատար տրանսպորտային կոլապս է սպառնում: Մայիսի 5-ին երկրում համընդհանուր գործադուլ է հայտարարվել: Երկրում 24 ժամով փակվել են օդանավակայանները, դադարել է լաստանավերի եւ գնացքների շարժը: Գիծ դուրս չեն գալու ավտոբուսները, տրոլեյբուսները: Չեն աշխատում թանգարանները, ներառյալ՝ Ակրոպոլիսը:
Համազգային գործադուլին մասնակցելու են նաեւ բանկային աշխատողները, ուսուցիչները, բժիշկները, լրագրողներն ու անգամ հնագետները: Բոյկոտ է հայտարարել նաեւ Հունաստանի խորհրդարանի ծառայողների ընկերակցությունը. Այսկերպ հուսով են խանգարել «հակաբանվորական օրենսդրության ընդունմանը»: Պատգամավորները մտադիր են քննարկել հարկերի բարձրացման եւ աշխատավարձերի ու թոշակների կրճատման օրինագծերը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, գործադուլը հայտարարվել է ի նշան բողոքի բյուջետային ծախսերի կրճատման դեմ, որ պահանջում են Եվրամիության երկրները: Վարկ ստանալու համար արդեն բարձրացվել են հարկերը, այդ թվում ավելացված արժեքի հարկը:




























