Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առթիվ կազմակերպում է միջոցառումների շարք:

Միջոցառումներն սկսվում են «Գեորգիեւյան ժապավենի» ակցիայով, որը տեղի կունենա մայիսի 6-10-ը` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում եւ Ստեփանավանում: Լեւ Նիկոլայիչ Տոլստոյի անվան N128 դպրոցում մայիսի 7-ին տեղի կունենա գրական-երաժշտական  միջոցառում: 

Մայիսի 8-ին նախատեսված է այցելություն Հրազդանի կիրճ, Պուշկինի անվան այգի, Կապանում տեղի կունենա հանդիպում վետերանների հետ, այց պանթեոն, համերգ: 

Հիմնական միջոցառումները տեղի կունենան մայիսի 9-ին` Երեւանի Հաղթանակի զբոսայգում, ծաղիկներ կդնեն Հավերժական կրակի մոտ` Անհայտ զինվորի շիրիմին, կայցելեն Երեւանի Թոխմախի գերեզմանոց: Նույն օրը մանկական զբոսայգում տեղի կունենա համերգ` նվիրված Հաղթանակի օրվան:

Մայիսի 10-ին Աբովյան քաղաքում ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի հուշարձանի մոտ եւ տեղի կունենա տոնական համերգ: