Այդ փողին՝ պարտադիր ծիրանի ծառից, նաեւ անվանում են Հայաստանի ոգի ու ձայն: Սակայն այսօր դուդուկի կիրառումը չի սահմանափակվում միայն ազգային մոտիվներ նվագելով: Նրան են ենթարկվել ջազն ու նույնիսկ փոփ երաժշտությունը, նշվում է չինական «NTDT» հեռուստաալիքի ռեպորտաժում:
18-ամյա Արամը նորարար է: Ռուսաստանում դուդուկի առաջին փառատոնի ընթացքում նա նվագում է Ջոն Նյումանի հիթի իր տարբերակը:
Սակայն փառատոնի ամենաանսպասելի մասնակիցն է Վալերի Նամը: Նա ազգությամբ կորեացի է, բացի այդ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտ է:
«Ես ներքին միասնություն զգացի: Ես մտա դրա մեջ ու ընթացա այդ ձայնի հոսանքով: Ես զգացի, որ հնչյունները հոգեհարազատ են ինձ: Մոտ՝ ինչպես մայրական արգանդում»,- ասել է Վալերի Նամը: Իր համար նա գիտակցաբար երկրորդական դեր է ընտրել: Իհարկե, ոչ պակաս բարդ: Նրա խնդիրն է տոնայնություն հաղորդել, առավելագույն երկար պահել մեկ նոտան:
«Ես սկզբունքայնորեն հայկական երաժշտություն չեմ նվագում: Քանի որ հայկական երաժշտութունը՝ գրված արյամբ, արցունքներով, պետք է հայ նվագի: Էթնիկ հայը: Այդ ժամանակ ճշմարիտ կլինի: Կլինի անկեղծ: Մնացյալը կարծես հաչգանքի տուրք լինի»,- խոստովանել է երաժիշտը:
«ՄԵղեդին այդպիսին է, այն հոգի է ներթափանցում: Դա տխրություն է, սակայն ինչ-որ լուսավոր տխրություն: Ամեն մեկն իրենն է հիշում. Հայաստան, Արարար: Սա այն գործիքն է, որը մինչեւ հոգու խորքը ազդում է»,- կիսել է տպավորությունները հանդիսատեսուհիներից մեկը:




























