Կանադայում հսկայական երկնաքարից առաջացած ութ կիլոմետր տրամագծով խառնարան է հայտնաբերվել:
Այն հայտնաբերվել է հետազոտողների կողմից կանադական Ալբերտա նահանգի հարավում:
Գիտնականները պնդում են, որ երկնաքերն ընկել է այս շրջանում վերջին 70 մլն տարում, սակայն դժվարանում են հստակ ժամանակ նշել: Նրանց խոսքով՝ նախկինում օղականման կառույցը, որն ինչպես պարզվեց խառնարան է, պարզապես չէին նկատում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նրանք ենթադրում են, որ ընկնելուց հետո խառնարանը 2,4 կմ խորության է հասել, սակայն երկնային մարմնի ընկնելու մեկ դար անց տեղանքի ռելիեֆը լուրջ փոփոխության է ենթարկվել:




























