Մոտակա ժամանակներս Apple Store-ի խանութներում ակցիա տեղի կունենա, որի ընթացքում iPhone-ի հին մոդելները հնարավոր կլինի փոխարինել iPhone 5s եւ iPhone 5c նոր մոդելներով:

Անցյալ տարի Apple ընկերությունն արդեն նման ակցիա անցկացրել է, որի շնորհիվ հնարավոր էր  iPhone 4-ը եւ iPhone 4S-ը փոխել բոնուսների հետ` iPhone 5 գնելու համար: Այն ժամանակ ընկերությունը դա անում էր, որպեսզի բարձրացնի թանկ iPhone 5-ի վաճառքի ցուցանիշերը` հին տարբերակները վերավաճառելով Ամերիկայից քիչ զարգացած երկրների բնակիչներին, փոխանցում է Independent-news.ru-ն:

Ըստ փորձագետների` ներկայումս Apple ընկերությունը այս ակցիան կազմակերպում է`  պահեստներում մնացած iPhone 5s եւ iPhone 5c մոդելները վաճառելու եւ դրանք արտադրությունից հանելու համար, որպեսզի ազատի ռեսուրսները` Apple հեռախոսների հաջորդ սերնդի արտադրության համար, որոնք ավելի լայն էկրան ունեն: Այս ակցիան կազմակերպել է Անժելա Արենդսը, որը Apple -ում վերջերս է տեղավորվել աշխատանքի` որպես մանրածախ վաճառքի փոխնախագահ: