Ողջ աշխարհում գիտնականներն աշխատում են սարքավորումներ ստեղծել, որոնք կկարողանան «կարդալ մարդու մտքերը»: «»-ը հավաքել է կարճ տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են կիրառվում նման սարքերը: Բրիտանացիները սարք են ստեղծում, որը կկարողանա պարզել եւ նույնիսկ կանխատեսել օգտագործողի վատ տրամադրությունը:
Նման արդյունքի հասնելու համար մասնագետները սարք են ստեղծել, որը չափում է զարկերակը, քրտնարտադրողական եւ ֆիզիոլոգիական այլ ցուցանիշներ:Սարքը կարող է օգնել վարորդներին զգուշացնել, որ վարորդներից ինչ-որ մեկը հուզված է: Մեկ այլ բնագավառ, որտեղ կարող է սարքն օգտագործվել, սպորտն է: «Apple» եւ «Samsung» ընկերությունները «խելացի» թեւնոցներ ու ժամացույցներ են ստեղծում, որոնք օգնում են ֆիթնես-սրահներում փոխել մարզասարքերի ռեժիմները:Հետ չի մնում նաեւ զվարճանքների արդյունաբերությունը:
Քորի Սքոթ Մաքոլը Սթենֆորդի համալսարանից խաղային կոնսոլրի վրա «Xbox» սենսոր է ավելացրել, որը զգում է՝ մարդը լիցքաթափվել է, հետաքրքրված է, թե ձանձրանում է:




























