Մի խումբ հետազոտողներ աստղագետ Իվան Ռամիրեսի գլխավորությամբ Թեքսասի համալսարանից  Օսթինում կարողացել են գտնել մեր Արեգակի քրոջը: Այդ աստղը կրում է «» անունը, այն գրեթե նույն ծագումն ունի, ինչպես որ մեր Արեգակը:

Ռամիրեսի մեթոդներն այժմ պետք է օգնեն աստղագետներին գտնել արեգակնային այլ քույր ու եղբայրների, ինչը հնարավոր է թույլ տա հասկանալ, որտեղ եւ ինչպես է ձեւավորվել մեր Արեգակը, եւ թե ինչպես է մեր արեգակնային համակարգը կյանքի համար նպատակահարմար վայր դարձել:

Հայտնաբերված արեգակնային եղբայրը 15 տոկոսով մեծ է Արեգակից, գտնվում է Երկրից 110 լուսնային տարի հեռավորության վրա՝ Հերկուլեսի համաստեղությունում:

Աստղագետների խումբր կարողացել է 30 հնարավոր թեկնածուներից ընտրել Արեգակի բարեկամներին, հաղորդում «StarMission» պորտալը: Բացի այդ գիտնականների խումբը Ռամիրեսի գլխավորությամբ քիմիական վերլուծությունից հետո տեղեկություններ է ներառել աստղերի ուղեծրերի մասին, որպեսզի պարզի՝ որտեղ են դրանք եղել եւ որտեղ կլինեն Ծիր կաթինի համեմատ: Հաշվի առնելով այդ երկու գործոններ՝ (քիմիայի եւ ուղեծրի)՝ թիմը թեկնածուների թիվը հասցրել է մեկի, եւ դա «HD 162826» աստղն է: