Մայիսի 6-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հնագիտության Բարձրագույն Խորհրդի գլխավոր քարտուղար, համաշխարհային ճանաչում ունեցող եգիպտագետ դոկտոր Զահի Հավասի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զահի Հավասը բարձր է գնահատել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության, ինչպես նաեւ երկրաբանության ինստիտուտների` 2007թ-ից սկսված մասնակցությունը Ամենհոտեպ 3-րդ փարավոնի Լուքսորում գտնվող տաճարի պեղումներին: Նա միաժամանակ դրվատանքի խոսքեր է հասցեագրել հանդիպմանը ներկա գտնվող հայազգի եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանին եւ ճարտարապետ-ռեստավրատոր Նաիրի Համբիկյանին` Եգիպտոսում իրականացվող հնագիտական հետազոտություններում ունեցած նշանակալից ավանդի համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնագիտության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության հետագա առաջընթացի հնարավորությունների համատեղ ուսումնասիրման շուրջ: