Մայիսի 6-ին հերթական սողանքն է գրանցվել հանրապետությունում. այս անգամ Սյունիքի մարզում: Ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հողի սողքի պատճառով փակվել է Կապան-Համլետավան ճանապարհը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ մոտ 60 խմ ծավալով հողային զանգվածն ամբողջությամբ փակել է նշյալ ճանապարհը, իսկ զուգահեռ` Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 320-րդ կմ-ում երթեւեկությունը դարձել է միակողմանի: Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:




























