Երեկ` մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի որդու հարսանիքը, որին հրավիրված են եղել քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Այս առնչությամբ, «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ուշագրավ է, սակայն, որ հարսանիքին հրավիրված չեն եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և „Բարգավաճ Հայաստան“ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Փոխարենը, հրավիրված են եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախկին „Արդարություն“ դաշինքի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, „Հանրապետություն“ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և նույն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը»։
Ծրագրված է եղել, որ բոլոր հյուրերը պետք է նստեին, ու երբ Սերժ Սարգսյանը գար, ոտքի կանգնեին ու ծափ տային։ Դեմիրճյանը, Սարգսյանն ու Այվազյանը, սակայն, հարսանիքին չեն գնացել, քանի որ չեն ցանկացել նրանց հետ նստել նույն սեղանի շուրջ, առավել ևս՝ Հայրապետյանի օբյեկտում։




























