«Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը հանդես է գալիս Երևանում աշխարհահռչակ Deep Purple-ի համերգի կազմակերպիչը, հայտարարել է տոմսերի նոր գների մասին:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, որը հանդիսանում է կայանալիք համերգի պաշտոնական մեդիա-գործընկերը, հատուկ առաջարկի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.vgs.am կայքում և 58 29 87 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ Երեւանում Deep Purple-ի համերգը կկայանա մայիսի 25-ին եւ կլինի առաջին այցելությունը Հարավային Կովկասի տարածաշրջան խմբի պատմության մեջ: Խումբը Երևան կգա իր համաշխարհային տուրի շրջանակներում:
Մայիսի սկզբից խումբը համերգներ է ունեցել Ավստրալիայի մի քանի քաղաքներում: Մինչև Երևան գալը Deep Purple-ը ելույթներ կունենա նաև Թայվանում, Հոնկոնգում, Սինգապուրում, Բանգկոկում, Սեուլում, Վլադիվոստոկում և Խաբարովսկում:




























