Այսօր` մայիսի 7-ին, ելույթ ունենալով Դոնեցկում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շատ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: «Ռուսաստանյան „Գազպրոմ“-ի եւ ուկրաինական „Նաֆտոգազ“-ի հնարավոր միաձուլման մասին Վլադիմիր Պուտինի հայտարությունը պարզապես էքսպրոմտ էր»,- հայտարարել է նա ու հավելել. «Վլադիմիր Պուտինի հայտնած տեսակետը ռուս-ուկրաինական համագործակցության զարգացման հնարավոր տաբերակներից միայն մեկն է։ Եթե նույնիսկ Կիեւն ու Մոսկվան որոշեն քննարկել այս հարցը, ապա որոշակի փուլում այդ բանակցություններին պետք է միանա նաեւ Եվրամիությունը՝ որպես ռուսական գազի հիմնական սպառող»: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած պաշտոնական պարզաբանման մեջ։
Ուկրաինայի ղեկավարը նաեւ նշել է, որ առաջիկա հինգ տարիներին հնարավոր է զգալիորեն մեծացնել երկրի տարածքով դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները։ «Դա հնարավոր կդառնա Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի արդիականացման դեպքում», — ասել է Յանուկովիչը։




























