Բոլիվիայում գտել են թրատամ գիշատիչ կատվի նմանվող կենդանու մնացորդներ, նշվում է ամերիկացի գիտնականների հոդվածում: Նրանց խոսքով՝ այս գիշատիչը բնակվել է ժամանակակից Բոլվիայի տարածքում եւ պարկավոր թրատամների ներկայացուցիչների շարքում ամենափոքրն է համարվում:
Հետազոտողները ենթադրում են, որ այդ էակները գրավել են աքիսների եւ կզաքիսների տեղը:
Նրանք առայժմ որեւէ կերպ չեն անվանել նոր էակին, քանի որ առկա մնացորդները թույլ չեն տալիս միանշանակ վստահ լինել, որ այն վերաբերում է գիտությանը հայտնի այս կամ այն դասին: Այս պահին կենսաբանները որոշել են, որ կենդանին թրատամ է, գանգի երկարությունը չի գերազանցում 5 սմ-ն, հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նրանք հակված են եզրակացնել, որ փոքրիկ գիշատիչը որսացել է չափով իրենից մեծ կենդանիների՝ ծովախոզուկների եւ փշոտ առնետների նախնիներին:




























