Մոտակա հարյուրամյակի ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 4,5 մետրով: Նման կանխատեսումներ են կատարում NASA-ի եւ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը Անտարկտիադայի սառցե վահանի արեւմտյան հատվածի հալոցքն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետազոտողների խոսքով՝ սա անդառնալի գործընթաց է, որը նախ եւ առաջ պայմանավորված է կլիմայի գլոբալ տաքացմամբ եւ Անտարկտիդայի վերեւում օզոնային անցքի առաջացմամբ, ինչի հետեւանքով տարածաշրջանում բարձրացել էօդի ջերմաստիճանը:
NASA-ի հետազոտությունն անց է կացվել վերջին 40 տարվա ընթացքում: Գիտնականներն ընդգծել են, որ շղթայական ռեակցիան արդեն մեկնարկել է եւ այն հնարավոր չէ կանգնեցնել: Սակայն հավելել են, որ հալելու գործընթացը մի քանի հարյուրամյակ կտեւի:




























