«Google Glass» ակնոցի ինքնարժեքը կազմում է ընդամենը 152 դոլար: Այդպսին են «IHS» ընկերության հետազոտության արդյունքները:
Օգտատերերի համար դրանք ավելի թանկ կարժենան: «Google»-ի «խելացի» ակնոցներն ընկերության կայքում ամերիկացիների համար հասանալի են 1500 դոլարի դիմաց:
«IHS» փորձագետների կարծիքով՝ սարքի արժեքը կազմում է 20 դոլար: Թանկ է միայն տիտանային շրջանակը՝ 22 դոլար: «Google» մեծ քանակությամբ գումար է ծախսել հեղուկ-բյուրեղային էկրանի վրա՝ 20 դոլար, եւ «Texas Instruments» ընկերության միկրոսխեմաների վրա՝ 39 դոլար:
Սակայն տվյալ դեքպը ցույց է տալիս, որ «ոչ նյութական» ծախսերն ավելի մեծ արժեք ունեն՝ ինժեներների, ծրագրավորողների աշխատավարձերի վճարում, սարքավորման ամորտիզացիա, որի վրա հավաքում են գաջեթը:
Թանկության պատճառներից մեկը արտադրության փոքր ծավալն է:
«Google»-ի մամուլի ծառայությունը հայտնել է «The Wall Street Journal» պարբերականին, որ համաձայն չէ հետազոտողների հետ. «Ակնոցի արտադրության ինքնարժեքը նշանակալի բարձր է», հաղորդում է «Lenta.ru»-ն:




























