Ճապոնիայում հատուկ ակնոց են ստեղծել, որտ որոշում է մարդու հոգնածության աստիճանը: Ակնոցի հեղինակն է Սատոսի Վադան, ով Audi A6 մակնիշի ավտոմեքենայի դիզայնի հեղինակն է:
Ակնոցի շրջանակը մի քանի սենսոր ունի, որոնք գրանցում են աչքերը թարթելու հաճախականությունը, ինչպես են փոխվում էլեկտրոպոտենցիալն ու աչքի մկանները: Այնուհետ տվյալները «Bluetooth 4.0»-ի միջոցով փոխանցվում են պլանշետին կամ սմարթֆոնին:
Այդ կերպ, եթե օրգանիզմը հոգնում է, օգտատերը տեղեկանում է այդ մասին հատուկ ծրագրի օգնությամբ, հաղորդում է «Myjane»-ը:
Գիտնականները համարում են, որ սարքը հատկապես օգտակար կլինի մեքենաներով ճանապարհորդողների համար: Ակնոցն ավելորդ չէ նաեւ մարզիկներ եւ այն մարդկանց համար, ովքեր ֆիթնեսով են զբաղվում: Այն կօգնի մարմնի ավելի ճիշտ դիրք ընտրել:
Սարքի մարտկոցն ութ ժամ է աշխատում: Նորույթը վաճառքում կհայտնվի մեկ տարուց:




























