Մեծ Բրիտանիայի պաշպանություն նախարարությունը սեփական նավիգացիոն համակարգն է մշակում, որ «քվանտային կողմնացույց» պայմանական անվանումն է կրում:
The Financial Times-ի տվյալներով, սարքի նախագծային աշխատանքները կարող են 3-ից 5 տարի տեւել: Ակնկալվում է, որ այն ի վիճակի է լինելու տարածության մեջ իր տեղադրությունը երկրի մագնիսական դաշտի ենթատոմային էֆեկտների օգնությամբ որոշել, հաղորդում է Ինտերֆաքսը:
Նոր սարքի գլխավոր առավելությունը նրա ինքնուրույնությունն է լինելու: Ի տարբերություն ամերիկյան GPS նավիգացիոն համակարգի` «քվանտային կողմնացույցը» արբանյակների, ազդանշանի ճշգրտման օժանդակ կայանների եւ այլ հավելյալ սարքավորումների կարիք չի ունենա:
Մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նախագծի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն է նկատվում, նախ եւ առաջ` տարբեր երկրների ռազմական ուժերի կողմից: Այնուամենայնիվ, գիտնականները չեն բացառում, որ հետագայում սարքը կարող է նաեւ ամենօրյա կյանքում կիրառություն գտնել:




























