Մեքսիկայում հայտնաբերված դեռահաս աղջկա կմախքը հաստատում է գենետիկ կապը Ամերիկայի առաջին բնակիչների եւ ժամանակակից հնդկացիների միջեւ, գրում է «The Wall Street Journal»-ը: Մնացորդները հայտնաբերվել են Յուկատան թերակղզու ջրի տակ անցած քարանձավներից մեկում:
Կմախքի տարիքը գնահատվում է 12 000 տարի: Մնացորդների յուրահատուկ գենետիկ նշանների համաձայն՝ առաջին որսորդները, որոնք հյուսիսարեւելյան Ասիայից Բերինգի ծոցից անցել էին այժմ ջրի տակ անցած Բերինգիա, պատկանել են նույն այն խմբին, որին որ պատկանել են ժամանակակից բնիկ ամերիկացիները, պնդում են գիտնականները, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Յուկատանում հայտնաբերված աղջկան, ում որ պատկանում է կմախքը, գիտնականներն անվանել են Նայա, հասակը գնահատվում է 15-16 տարեկան: Ենթադրվում է, որ Նայան մահացել է ընկնելու հետեւանքով:




























