Google ընկերությանը պատկանող ամերիկյան YouTube-ը ավելի քան 1 մլրդ դոլարով ձեռք կբերի տեսախաղերի Twitch ծառայությունը, գրում է Variety ամսագիրը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Ըստ ամսագրի` գործարքի շուրջ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից գործարքը հավանություն ստանալու դեպքում` պայմանավորված գումարը կվճարվի կանխիկ:

Սպասվում է, որ գործարքի մասին կհայտարարվի առաջիկայում: YouTube-ի եւ Twitch-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: 

Twitch – ը տեսախաղերի ծառայություն է:  Կայքը բացվել էր 2011թ. հունիսին`  հատուկ տեսախաղերի համար: Twitch-ը հնարավորություն է տալիս խաղերի ուղիղ հեռարձակումներ իրականացնել, դրա լսարանը կազմում է  45 միլիոն մարդ: Այս ծառայությունը ներդրված է վերջին սերնդի Sony Playstation 4-ում եւ Xbox One-ում: