NASA-ի մասնագետները հայտնում են, որ արդեն ձեռնամուխ են եղել «թռչող ափսեի» փորձարկման աշխատանքներին, որը ստեղծված է տիեզերագնացներին եւ տարբեր բեռներ Մարս ուղարկելու համար:

Ինքնատիպ սարքը, որը կկցեն տիեզերանավերին՝ Մարսի մթնոլորտում  դրանք արգելակելու համար, կոչվում է «Գերձայնային արագության աերոդինամիկ փչովի դանդաղեցուցիչ»:

Գիտնականները տարբեր չափերի արդեն  երկու սարք են ստեղծել` 6 եւ 8 մետր: Առաջին անգամ դրանք փորձարկելու են արդեն հունիսին  ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի կայանում, փոխանցում է VladTime-ը:

Ափսեն կբարձրացնեն Երկրից 36 կմ վեր: Դրանից հետո կմիացնեն դրա շարժիչները՝ բարձրացնելով 55 կմ:  Այնուհետեւ սարքը պետք է ընկնի: Նախատեսվում է, որ «թռչող ափսեն» օվկիանոսը կընկնի պարաշյուտի օգնությամբ: