Երեւանի դպրոցներում սովորող 80 761 աշակերտներից հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը, ավարտում է 6868 աշակերտ, իսկ առկա 12 միջնակարգ դպրոցներն ավարտում է շուրջ 443 աշակերտ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Մայիսի 23-ին, «Վերջին զանգի» օրվա խորհրդին համահունչ, միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտից եւ կեզրափակվեն ժամը 19:00-ից մինչեւ ուշ երեկո՝ Ազատության հրապարակում նախատեսված համերգային ծրագրով եւ տոնական հրավառությամբ: