«Apple»-ը եւ «Google»-ը գաղտնի մշակում են տպող 3D-սարքեր: Այդ մասին հաղորդում է «Global Equities Research» ընկերության գործադիր տնօրեն Թրիփ Չոուդրին «Benzinga»-ին տված հարցազրույցում:
Չոուդրին հիշեցնում է, որ «Apple»-ը վաղուց նոր արտադրանքներ չի թողարկել: Քանի դեռ սպասում են «iWatch» խելացի ժամացույցին, ընկերությունը տպող 3D-սարքեր է պատրաստում՝ «Google»-ին զուգահեռ:
Տեսաբանի գնահատականի համաձայն՝ «Google»-ն իր նախագիծը կներկայացնի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Նա ենթադրում է, որ «Google»-ը սկսել է իր սարքի արտադրությունն այն բանից հետո, երբ «Apple»-ը սկսել է տպող 3D-սարքի մշակումը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Չոուդրիի ենթադրությունը հիմնված է նրա վրա, որ 2013թ.-ին «Apple»-ը գնել է իսրայելական «PrimeSense» ընկերությունը: Ընկերությանն է պատկանում եռաչափ մոդելավորման բնագավառի արտոնագրային բազան: Վերլուծաբանը հիշեցնում է մրցակիցների մշտական փորձերի մասին թողարկել արտադրանքը ամերիկյան ընկերությունից ավելի շուտ:




























