Այս շաբաթ Երկիրը կանցնի «209P/LINEAR» գիսաստղի պոչային հատվածով, որի փոշե մասնիկները կայրվեն մթնոլորտում՝ վերածվելով ընկնող աստղերի անձրեւի:
Հոսքի գագաթնակետը, որը ստացել է «Camelopardalid» անվանումը, սպասվում է մայիսի 23-ին եւ 24-ին: Մեկ ժամվա ընթացքում հնարավորի կլինի տեսնել մինչեւ 200 երկնաքար, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հոսքն ամենից լավ տեսանելի կլինի ԱՄՆ-ի Միջին Արեւելքում. Երկնաքարերը «դուրս կգան» Բեւեռային աստղի ետեւից:




























