Հեռավոր 1934թ.-ին ֆիզիկոսներ Գրեգորի Բրեյթն ու Ջոն Ուիլերը տեսություն են ստեղծել այն մասին, որ լույսը հնարավոր է մատերիայի վերածել: Այն ժամանակ գիտնականները ենթադրեցին, որ երկու ֆոտոնների բախման ժամանակ հնարավոր է էլեկտրոն-պոզիտրոնի գոյացում: Տեսական եզրակացությունը ստացավ Բրեյթ-Ուիլերի գործընթաց անվանումը: Ցավոք, գործնականում արդյունքի հասնել չէր հաջողվում, քանի որ մեծ էներգիաների մասին այն ժամանակ կարող էին միայն երազել:
Անցել է 80 տարի: Այսօր Լոնդոնի կայսերական քոլեջի ֆիզիկոսները գործնականում հաստատել են Բրեյթի եւ Ուիլերի տեսությունը: Ստեղծվել է ֆոտոնային կոլայդեր:
Փորձը երկու հիմնական փուլից է բաղկացած: Սկզբում գիտնականները կօգտագործեն լազերային բարձր ակտիվություն, որից հետո առաջացած էլեկտրոնները կուղղվեն թիրախին՝ ոսկե սկավառակին, որպեսզի ստեղծվի ֆոտոնների փունջ:
Բրիտանացի գիտնականների խոսքով՝ փորձը կիրականցվի մոտ ապագայում: Առկա տեխնոլոգիաները բավական են փորձի անցկացման համար: Մնում է միայն համապատասխան լաբորատորի եւ փորձարարների խումբ գտնել:





























