Հիվանդանոցից, մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք, ձախ գոտկատեղի փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա Գայանե Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Արցախ» պուրակում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 25-ամյա Վարուժան Ա.-ն իր վարած «Միթսուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի Վարդանանց եւ Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գայանե Ղ.-ին` պատճառելով վնասվածքները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: