Երեւանի Գայի պողոտայի թիվ 37 հասցեի մոտ, մայիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 60-ամյա ուղեւորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























