Մայիսի 20-ին, ժամը 18.35-ին, 62-ամյա Ժուլետա Դ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ բնակարանից ոսկեղեն էին գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ մարտից մինչեւ մայիսի 20-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում իր բնակարանից անհետացել են հարսի ոսկյա զարդերը` մոտ 450.000 դրամ արժողությամբ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը, ժամը 21.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ժուլետա Դ.-ի ազգականին` 18-ամյա Նարեկ Դ.-ին, որը խոստովանել է հանցանքը:

Կատարվում է հետաքննություն: