Յելի համալսարանի նեյրոֆիզիոլոգները մագնիսկան-ռեզոնանսային պատկերագրի օգնությամբ սովորել են մարդու ուղեղում վերականգնել պատկերներ, որոնց մասին նա մտածում է  հետազոտության պահին:

Փորձի շրջանակներում կամավորները 300 լուսանկար են դիտել: Այդ ժամանակ նրանց ուղեղը մագնիսկան-ռեզոնանսային պատկերագրման են ենթարկել:

Գիտնականները փորձել են հասկանալ, թե մազերի գույնի, քթի ձեւի եւ այլ դիմագծերի փոփոխության ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվում նյարդային համակարգը, հաղորդում է «Մեդվեստին»:

Արդյունքում ստեղծել են մատրիցա, որում յուրաքանչյուր գիծ համապատասխանում էր ուղեղի որոշակի հատվածի ակտիվությանը:

Փորձի երկրորդ փուլում կամավորներ այլ լուսանկարներ են դիտել, իսկ համակարգիչը փորձել է վերականգնել ուղեղւ ակտիվության վրա հիմնված պատկերը:

Գիտնականները խոսում են մտքեր կարդալու պարզ տարբերակի մասին: Հետագայում սա կարող է կիրառվել  մարդու տեսողական անհանգստությունների, հիշողնությունների եւ երազների հետազոտության ժամանակ: