Ալիկանտեից հեռահաղորդակցության բնագավառի չորս մասնագետները տեխնոլոգիա են ստեղծել, որը թույլ է տալիս մեքենային քաղաքի փողոցներով ընթանալ առանց վարորդի մասնակցության:
Խոսքը տրանսպորտային միջոցների մասին չէ, որոնք ի սկզբանե հատուկ կերպ են արտադրվում. Ալիկանտեի Համալսարանի գիտնականների ծրագիրը կարող է կիրառվել շարքային մեքենաների դեպքում:
«Մենք կարող են ցանկացած տրանսպորտային միջոց ռոբոտի վերածել, անկախ նրանից, թե որքան է այն շահագործվել եւ այլն»,- նշում է խմբի ղեկավար Թոմաս Մարտինես Մարտինը:
Գիտնականները կարծում են, որ համակարգը լավագույնս համապատասխանում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց, հաղորդում է «Իսպանիան ռուսերեն»-ը:
«Մենք փորձարկել ենք գյուտը գոլֆի դաշտերում կիրառվող մեքենաների վրա,- նշել է Մարտինը:- Կառավարումը հարմար է, մեքենան ենթարկվում է, համակարգը հեշտ տեղադրվում է եւ մատչելի է»:





























