Փրկարար ծառայությունը մայիսի 21-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սյունիք-Աճանան միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «ПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի կրակոց է, որը մայիսի 22-ին ՀՀ ՊՆ սակրավորների ուժերով կվնասազերծվի տեղում:

Կապան քաղաքի ՈԲ աշխատակիցները տեղում սահմանել են հերթապահություն:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: