Հայաստանում մայիսի 23-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արեւելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում, մայիսի 23-27-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,
Կոտայքում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,
Գեղարքունիքում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,
Լոռիում. գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+21,
Տավուշում. գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+26,
Արարատում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,
Արմավիրում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+21,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25:




























