Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի ծառայողները, մայիսի 21-ին, ժամը 12.10-ին, ավտոկայանի տարածքից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 70-ամյա ծնված Պավել Խ.-ին: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթի մեջ լցված 3,79 գ կանեփանման զանգված:

Ըստ Պավել Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը թմրանյութ է, որը քաղել է 2012 թ. սեպտեմբերին, Սարահարթ գյուղի հանդամասից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: