Երեւանի Բագրատունյաց փողոցում, մայիսի 21-ին, ժամը 23.30-ին, իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ներից մեկի 2 ուղեւորները եւ մյուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: