Երեւանի Ս. Տարոնցու փողոցում, մայիսի 21-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶ-322132» մակնիշի երթուղային ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: