Փրկարար ծառայությունը մայիսի 22-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 92 PS 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Մ.) դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Օպել» մակնիշի 34 PU 209 պետհամարանիշի ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1951 թ. ծնված Խ. Գ.-ին եւ ուղեւոր` 1958 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:





























