«Հ-45» միջհամայնքային ավտոճանապարհի Սյունիք-Աճանան հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում՝ թիվ զ/մ-ի տարածքում հայտնաբերված «РПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի արկը մայիսի 23-ին, ժամը 12.40-ին վնասազերծվել է պայթեցնելու միջոցով:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին, ժամը 15.54-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք-Աճանան միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր էր մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել էր, որ հայտնաբերվածը «ПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի արկ է:
Կապան քաղաքի ՈԲ աշխատակիցները տեղում սահմանել էին հերթապահություն:





























