Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» ինտերնետային սակագնային պլանների թե՛ ընթացիկ բաժանորդները, եւ թե՛ նրանք, ովքեր նոր կդառնան դրանցից որեւէ մեկի բաժանորդ, ստանում են փաթեթներով տրամադրվող ծառայություններից օգտվելու առավել լայն հնարավորություններ:
Բացի այդ, գիշերային ժամերին՝ 02:00-ից մինչեւ 08:00, «ՄՏՍ կոնեկտ» բոլոր սակագնային պլանների բաժանորդները, այդ թվում նաեւ՝ «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդները, կարող են օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից (kiss)
Պայմաններ


Հիշեցնենք, որ առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» MF710 USB մոդեմը տրամադրվում է անվճար:
Սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո գիշերային ժամերին ինտերնետի արագությունը համապատասխանում է սակագնային պլանով փաթեթի սպառումից հետո ինտերնետի համար նախատեսված արագությանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage






























