Անհայտ ավտոմեքենայի վարորդը մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























