«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ պիցցա ցրելուց մի քանի ամիս անց Էդգար Մարտիրոսյանը նոր ռեստորան է բացել: Այս մասին գրում է «CBS» հեռուստաընկերության կայքը:

«KCAL9» ալիքի լրագրող Խուան Ֆերնանդեսը այցելել է այդ ռեստորան, նշելով, որ Մարտիրոսյանի 15-րոպեանոց փառքը մինչ օրս չի ավարտվում:

Էդգար Մարտիրոսյանն ու նրա եղբայր Էրիկը բացել են «Wood» ռեստորանը Սանսեթ պուրակում: Թեեւ ռեստորանը դեռ պաշտոնապես չի բացվել, բայց բիզնեսն արդեն ծաղկում է: Մարտիրոսյանը պնդում է, որ իր «ելույթը» «Էլեն» շոուի եւ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ իրենց հայտնի են դարձրել՝ շնորհիվ անձնական որակների: «Այն ինչ կատարվեց ինձ հետ, իսկապես անհավատալի զգացողություններ են»,-ասել  է նա: