Հայաստանի կառավարությունը նախընտրեց բիզնեսի հետ մասնավոր պայմանավորվածությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկման ժմանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
«Ին սպասումներ ենք մենք ձեւավորում տնտեսության համար: Ստացվում է, որ կառավարությունը, փոխանակ իրավական մեխանիզմներ ստեղծի՝ ֆորմալ եւ ոչ երկիմաստ, նախընտրում է հավաքել գործարարներին եւ բանավոր ասել ամեն բան: Այդպես պետություն չեն կառուցում»,-հայտարարել է Պողոսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը գործարար շրջանակների հետ:
«Ժառանգության» պատգամավորի խոսքով՝ այստեղից բխում է, որ Հայաստանում անկախ դատական համակարգ չկա: «Հակառակ դեպքում՝ գործարարները կիմանային, թե ուր գնալ, եթեբարենպաստ գործարար միջավայր ստեղծելու կառավարության ծրագրերը չկատարվեն»,-հայտարարել է Թեւան Պողոսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի այդ քայլը իշխանության եւ բիզնեսի միջեւ վստահության ամրապնդման փորձ էր: «Դեռ 3-4 ամիս առաջ ես իմ ելույթներից մեկում ասացի՝ ժամանակն է գիծ քաշել անցյալի վրա եւ աշխատել նոր հարթությունում»,-հայտարարել է Սահակյանը:





























