Գլազգոյում հրդեհը լուրջ վնաս է հասցրել Մեծ Բրիտանիայի ճարտարապետական ամենահայտնի հուշարձաններից մեկին` Արվեստների դպրոցի շենքին, փոխանցում է Reuters-ը:
Բոլոր ուսանողներին եւ աշխատակիցներին հաջողությամբ դուրս են բերել շենքից: Ըստ նախնական տվյալի` այրված արեմտյան թեւը ենթակա է վերականգնման: Մինչդեռ կրակը ոչնչացրել է գրադարանը: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը Գլազգոյի հրդեհն անվանել է «սարսափելի ողբերգություն», փոխանցում է Gazeta.ru-ն:
Արվեստների դպրոցի շենքը կառուցվել էր 1897–1909 թթ.` շոտլանդացի ճարտարապետ եւ մոդեռնիստ նկարիչ Չարլզ Ռենի Մակինտոշի նախագծով: Ներկայումս Գլազգոյի Արվեստների դպրոցում գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն, քանդակագործություն, արվեստի պատմություն, կինոարվեստ է ուսանում 1.600 ուսանող` 10 տարբեր ֆակուլտետներում:





























