Նիգերիական Ջոս քաղաքում, որը գտնվում է երկրի կենտրոնում, պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը դիտող մարդկանց ամբոխի մոտակայքում:
Հաղորդում են, որ ռումբը գործի է դրել մահապարտը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ավելի վաղ, քան նա նախատեսում էր. իրենից բացի ահաբեկչին հաջողվել է սպանել եւս երկու հոգու, երեքը վիրավորվել են:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ Ջոսում իրար հաջորդած երկու հզոր պայթյունի զոհ էր դարձել նվազագույնը 118 մարդ:




























