Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Լիտվայի նախագահ է վերընտրվել Դալյա Գրիբաուսկայտեն: Ըստ նախնական տվյալների` Գրիբաուսկայտեն հավաքել է 57% ձայն: Երկրորդ փուլում Գրիբաուսկայտեի մրցակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զիգմանտաս Բալչիտիսը իր թեկնածությունն էր ներկայացրել նաեւ Եվրախորհրդարան, որտեղ էլ հաջողությամբ հաղթել է: Գրիբաուսկայտեն երկիրը ղեկավարում է 2009 թ.-ից: Նա հայտնի է Մոսկվայի հասցեին քննադատական արտահայտություններով: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա զբաղեցրել է նաեւ Լիտվայի ֆինանսների նախարարի եւ բյուջեի ու ֆինանսական ծրագրման Եվրահանձնաժողովի հանձնակատարի պաշտոններ:

Տեղադրություն




























