Առնվազն յոթ մարդ զոհվել, 20-ը վիրավորվել են  Հարավային Կորեայի ավտոկայանում սկսված հրդեհի հետեւանքով, փոխանցում է «Ռենհապ» գործակալությունը` վկայակոչելով տեղի հրշեջներին եւ բժիշկներին:

Միջադեպը տեղի է ունեցել Կոյան քաղաքում: Հրդեհը բռնկվել է Սեուլից հյուսիս գտնվող  ավտոկայանում կառուցվող շինությունում:

Ըստ չհաստատված տվյալների` բռնկումը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների ժամանակ: Հրշեջները կրակը կարողացել էին վերահսկել արդեն 20 րոպե անց:  Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում: