Փրկարար ծառայությունը մայիսի 25-ին, ժամը 23.43-ին տեղեկատվություն է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել երկաթուղու գծերի վրա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել Հ.Ք.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 309ՍՏ29 պետհամարանիշի ավտոմեքենան:





























