Իսպանիայի հյուսիսում գտնվող Կաստրիլյո Մադախուդիոս գյուղակի բնակիչները իրենց բնակավայրի անվանումը ցանկանում են փոխել:
Castrillo Matajudios անվանումը, որը թարգմանվում է «Կաստիյո մահ հրեաներին», գյուղակը ստացել էր դեռեւս ինկվիզիցիայի ժամանակներում՝ 1492թ.: Գյուղում այն ժամանակ հրեաների զանգվածային ողջակիզումներ էին լինում: Այդ դեպքերի կապակցությամբ կազմակերպվող համանուն տոնակատարությունները վերածվել էին ամենամյա փառատոնի, որն անցկացվում է մինչ օրս:
Իսպանիայի հրեաների համայնքը վաղուց պահանջում է փոխել գյուղի անվանումը:
500 տարի անց գյուղի բնակիչները որոշել են վերադառնալ ավելի վաղ անվանմանը` Կաստրիլյո Մոտա դե Խուդիոս (Castrillo Mota de Judios), որը նշանակում է «Կաստրիլյո` Հրեաների բլուր», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ նրանց` գյուղի քաղաքականապես սխալ անունը բացասական է ազդում զբոսաշրջության վրա: Գյուղի 59 բնակիչներից այդ գաղափարին կողմ են արտահայտվել 29 մարդ, 19-ը` դեմ:






























