Մայիսի 25-ին, ժամը 13.45-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջան ճանապարհի 99-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդն ու 6 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: