Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե համաձայն հրամանագրի` առողջապահության բնագավառում ունեցած ավանդի եւ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։