Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ի գիշերը Գորիսում դաժան ծեծի է ենթարկել քաղաքում «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին, այնուհետեւ նրանց տարել այնհայտ ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մեր ոստիկանության աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ ոստիկանությունն այս պահին փնտրում է տուժածներին եւ նախկին մարզպետի եղբորորդուն, սակայն դեռ չի գտել:

Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ Գոռ եւ Արթուր Հարությունյանները ծանր վնասվածքներ են ունեցել, նրանց ընտանիքի անդամներին Էյներ Խաչատրյանը թույլ չի տվել շտապօգնություն կանչել, տղաներին նստեցրել է իր մեքենան ու տարել  անհայտ ուղղությամբ:

Թե որն է եղել վեճի պատճառը՝ մեզ դեռ  չի հաջողվել պարզել: